Թուրքիայի հյուսիսում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 77-ի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

ջրհեղեղ

Թուրքիայի սևծովյան  նահանգներում տեղատարափ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 77-ի, տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած: Այս մասին Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման մարմինը(AFAD):  

Քասթամոնուում զոհվել է 62 քաղաքացի, 14-ը՝ Սինոփ նահանգում և մեկը Բարթըն նահանգում: Փրկարարական աշխատանքներում ներգրավված է 21 ուղղաթիռ։ Անհետ կորածների թիվը հասնում է 47-ի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ աղետի գոտուց տարհանվել է ավելի քան 1700 մարդ: Մոտ 400 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության: 

--00—ՄՀ