Ժամանակն է բացել Թուրքիա-Հայաստան սահմանը, մնայուն խաղաղություն հաստատել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

վ

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը, որը Երևան է ժամանել համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.

«Արարատի միւս կողմէն կ՚անցնիմ այս կողմ։

Հիմա ժամանակն է բանալու Թուրքիա-Հայաստան սահմանը, մնայուն խաղաղութիւն հաստատելու Հայաստանի ու Ատրպէյճանի միջև…

Պատերազմներով պարտուեցանք բոլորս։

Մնայուն խաղաղութեան համար բոլորս պատասխանատուութիւն առնենք, յաղթենք բոլորս …»:

--00—ԻԴ