Ավետիսյան պուրակի արեկարգման աշխատանքների մեկնարկը տրված է. Ավինյանն այցելել է Քանաքեռ-Զեյթուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

նկար

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան այցիս նպատակներից մեկը Մ. Ավետիսյան պուրակի բարեկարգման նախագծի մեկնարկն էր:

Այգու ընդհանուր բարեկարգման նախագիծը ենթադրում է առաջնահերթ լուծել պուրակի ոռոգման խնդիրը, այնուհետև իրականացնել բարեկարգման աշխատանքներ։ Նախագծի նպատակն է դարձնել պուրակը վարչական շրջանի հետաքրքիր մասնիկ և բնակիչների համար ժամանցի վայր:

Պուրակի բարեկարգման աշխատանքները արդեն սկսված են»:

--00—ԼՄ