«Անչափ զգացված եմ այսպիսի դրական արձագանքի համար». Հայկ Մարությանը նոյեմբերին էլ կունենա ներկայացում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

capture_20220905114603_thumb.thumb_.jpg

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որի նոր մոնո-ներկայացման տոմսերը սպառվել են ժամերի ընթացքում, որոշել է ավելացնել ևս մեկ ներկայացում։

«Սեպտեմբեր ամսվա 3 և հոկտեմբեր ամսվա 5 ներկայացումների տոմսերը սպառվեցին: Սունդուկյանի անվան թատրոնի հետ պայմանավորվածութուն ենք ձեռք բերել ավելացնել ներկայացումներ նոյեմբեր ամսին:

Անչափ զգացված եմ այսպիսի դրական արձագանքի համար», - Facebook-ում գրել է Մարությանը։

--00—ԶՀ