Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում էլեկտրաշչակներ կփորձարկվեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News

շչակ

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել էլեկտրաշչակների գործարկման մասին։

«Հարգելի քաղաքացիներ,

տեղեկացնում ենք, որ 11.07.-15.07.2022 թ. Երևան քաղաքի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ:

Նախապես ներողություն ենք խնդրում պատճառվող հնարավոր անհարմարությունների համար»:

--00—ԼՄ