Երևանի էլեկտրաշչակներն ուսումնասիրության կենթարկվեն հանձնաժողովի կողմից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
 

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․

«Հարգելի քաղաքացիներ,
տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կողմից ուսումնասիրվելու են մայրաքաղաքի Էրեբունի, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում տեղադրված էլեկտրաշչակները՝ մարտի 28-ից ապրիլի 4-ը ներառյալ:

Պատճառված հնարավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:

--00—ՀԶ