Էլեկտրաշչակների նորոգումներ են իրականացվում. ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8,  24News 

ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է.

«Հարգելի՛ քաղաքացիներ,

տարբեր համայնքներում իրականացվում են ազդարարման էլեկտրաշչակների վերանորոգման և տեխնիկական զննման աշխատանքներ: Այդ ընթացքում հնարավոր են ձայնարձակումներ: Խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել»:

--00--ԱԹ