Ախլաթյան գյուղի դպրոցում հրդեհ է բռնկվել, այն մարել է 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

նկար

Ապրիլի 20-ին՝ ժամը 05։45-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախլաթյան գյուղի դպրոցում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:46-ին, մարվել՝ 07:24-ին: Այրվել է դպրոցի շենքի առաջին հարկում գտնվող երկու սենյակ (յուրաքանչյուրը մոտ 15 քմ)։

--00—ԼՄ