Ախթալայում կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը։

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 17,  24News

վթար

Հուլիսի 17-ին, ողբեգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա քաղաքի Սվիներ թաղամասի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Ալավերդու թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

 Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Ախթալա քաղաքի բնակիչ 55-ամյա Արմեն Սարաջյանն էր։  

 --00—ՄՀ