Ախթալայի Լեռնահարստացուցիչ կոմբինատում պայթյուն է եղել․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News   

պայթյուն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։  Ժամը 12։30-ի սահմաններում «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քանի քաղաքացի։ Աղբյուրի հաղորդմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ «զույգ սրունքների բեկորային վիրավորում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Ախթալա քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Սարո Ասրյանը, «կրծքավանդակի, ձախ ձեռնաթաթի, բութ մատի և աջ նախաբազկի բեկորային վիրավորում» ախտորոշմամբ՝ Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 48-ամյա  Սայադ Սիմոնյանը, «աջ աչքի թափանցող վնասվածք և ստորին վերջույթների բեկորային» վիրավորում ախտորոշմամբ՝ Ախթալա քաղաքի բնակիչ՝ 24-ամյա Մարտուն Բագրատյանը և «աջից կոնքի շրջանի վնավծք» ախտորոշմամբ՝ Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Գոռ Վարդումյանը։

Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները պարզել են, որ նշված անձինք վնասվածքները ստացել են Ախթալայի Լեռնահարստացուցուցիչ կոմբինատին պատկանող Շամլուղի ստորգետնյա հանքի 5-րդ հորիզոնի տարածքում՝ պայթեցման համար նախատեսված պայթուցիկի նյութից առաջացած պայթյունի հետևանքով։

Ոստիկանությունը պարզում է նաև պայթուցիկ նյութի տեսակը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բոլոր վիրավորներն աշխատում են Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում՝ որպես հորատող բանվորներ։ Փաստի առթիվ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։ 

--00—ՄՀ