Ախթալայում մեքենան գլորվել է շուրջ 100 մ խորությամբ ձորը. վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

Հասարակական

Հուլիսի 17-ին, ժամը 09.35-ին, հաղորդում էր ստացվել, որ Ախթալա քաղաքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը: Պարզվել է, որ հուլիսի 16-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Ախթալա քաղաքի Թումանյան փողոցում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել շուրջ 100 մ խորությամբ ձորը. 55-ամյա վարորդ Արմեն Սարաջյանը մահացել է:

Կատարվում է քննություն։

--00--ԿԿ