Թատերական ինստիտուտին կից փողոցը կանվանափոխվի Խորեն Աբրահամյանի անունով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

հասարակական

Երևան քաղաքի ավագանին միաձայն ընդունեց Երևանի Մայիսյան փողոցը ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի փողոց անվանակոչելու մասին նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանն ափսոսանքով ընդգծեց, որ Խորեն Աբրահամյանի անունով մինչ օրս փողոց չկա:

«Ընտրել ենք այդ փողոցը, որովհետև դա կրկնվող անունով փողոց է և կից է թատերական ինստիտուտին»,-ասաց նա:

Նշենք, որ որոշումը ավագանին ընդունեց ծափահարություններով:

--00--ԿԿ