Երևանում Գոհար Գասպարյանի անունով փողոց կլինի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Գոհար Գասպարյան

Երևանի ավագանին փետրվարի 11-ին` իր 4-րդ նստաշրջանի 1-ին նիստում որոշում է կայացրել որի համաձայն ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Գոհար Գասպարյանի անունով փողոց կանվանակոչվի։

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև Կասկադ համալիր ձգվող ճանապարհահատվածը` Վերին Անտառային, 19Ա հասցեից մինչև Վերին Անտառային, 122 հասցե, կանվանակոչվի ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Գոհար Գասպարյանի անունով։