CNNTurk. «Տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորման նոր զարգացումներ են սպասվում»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

 

gsf

CNN-ի թուրքական ծառայության կայքում հրապարակված «5 ուղղությամբ դիվանագիտություն» հոդվածում անդրադարձ է կատարվել Հայաստանի, Արաբական  Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի ու Եգիպտոսի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի նախաձեռնություններին: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Դրանում նշվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP), որ այդ ուղղություններով քայլեր են ձեռնարկվել և սպասվում են նոր զարգացումներ:

Չավուշօղլուն շեշտել է, որ ԱՄԷ ու Սաուդյան Արաբիայի հետ կարգավորման հարցում արդեն բավական առաջ են շարժվել: Իսրայելի վերաբերյալ էլ ասել է, որ շարունակաբար փոխադարձ այցելություններ կլինեն: Նա նշել է նաև, որ Պաղեստինը հանգիստ է վերաբերվում Թուրքիայի ու Իսրայելի շփումներին: 

--00--ՍԳ