ՌԴ-ի համար Արցախում նոր ճակատ չի՛ բացվի. Ալիևի ձեռքերը կապված են նոյեմբերի 9-ով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

«Ես չեմ կանխատեսում ՌԴ-ի համար հարավային ճակատի բացում Արցախով, որովհետև Ադրբեջանը նաև փաստաթուղթ է ստորագրել ՌԴ-ի հետ մինչև Ուկրաինայում ռազմական գործողությունները, որով, ըստ էության, կապվում է հենց Ադրբեջանի ձեռքերը, և ինքը չի կարող այստեղ որևէ ճակատ բացել»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` տպավորություն է, որ կարծես Թուրքիան ՌԴ-ի դեմ է գնում, բայց դա այդքան էլ այդպես չէ, Թուրքիան այս փուլում, ՌԴ-ի դեմ չի գործում:

«Ինչ վերաբերում է Արցախում վերջին սադրանքներին, ապա ՌԴ-ն Ադրբեջանին կհասկացնի, որ վերջ տրվեն այդպիսի սադրանքները, ոչ միայն դիվանագիտական ուղիով, այլ նաև Ադրբեջանի ներքին կյանքի վրա որոշակի ճնշումներ գործադրելով»,-նշել է փորձագետը:

Քննարկվել են նաև անվտանգային այլ ուշագրավ հարցեր:

Մանրամասները՝ տեսանյութում: