ՌԴ-ն ասում է՝ Ալի՛և, դու տեղը չես բերում ոնց որ, քարտեզները կձևեմ նենց, որ Ադրբեջան չի եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

Ադրբեջանի կողմից ցանկացած սադրանք, պրոցես չի ստեղծում, այլ քարոզչական ֆոն է ստեղծում, իսկ արցախցին չի լքում իր բնակավայրը, ու Ալիևն անճարությունից իրեն պատեպատ է տալիս, երբ լսեց, թե ինչպես ՌԴ-ն հայտարարեց Ուկրաինա օգնութուն ուղարկված պետությունների ցանկը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:

Նրա խոսքով, այդ հայտարարությունը նշանակում է, որ ՌԴ-ն ճանաչում է այդպիսի պետություն, ավելին, ՌԴ-ն նաև շնորհակալություն է հայտնում:

«Ալիևը հիստերիայի մեջ է, նա հասկանում է, որ վերջ, Արցախը ձեռքից գնացել է, և եթե իրեն լավ չպահի, ոչ միայն Շուշիի ու Հադրութի հարց է լուծվելու, այլ կհիշվի նաև Թուրքմենչայի պայմանագիրը, որով Ադրբեջան պետություն գոյություն չուներ»,-հավելել է փորձագետը։

Նահապետյանն անդրադարձել է Ուկրաինայում թեժացող պատերազմին, նշելով, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի ավելի քան 30 լաբորատորիաներում գաղտնի պայմաններում փորձարկում էր հարուցիչ, որով պետք է թունավորեր ՌԴ բնակչությանը:

Մանրամասները՝ տեսանյութում: