Մեզ վախեցնում են պատերազմով, որ ամեն գնով լուծենք Արցախի հարցը՝ ազատվելով գլխացավանքից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, Times․am:

Մեզ վախեցնում են պատերազմով, որ ամեն գնով լուծենք Արցախի հարցը՝ ազատվելով գլխացավանքից: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Փորձագետի համոզմամբ՝ միայն Բաքվի ցանկությամբ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դա պետք է ցանկանան նաև Հայաստանը, հայ ազգն ու հատկապես արցախցիները։ 

Հովհաննիսյանի կարծիքով՝ արցախցիները կկանգնեն ֆիզիկական բնաջնջման առջև, եթե որևէ առնչություն ունենան ադրբեջանական իշխանությունների հետ։ Այդ առումով, ըստ նրա, պետք է դիտարկենք գոնե Արցախի կիսաանկախության հայեցակարգը։ 

Հովհաննիսյանը նաև նշեց, թե Ադրբեջանին պետք է հասկացնենք, որ հնարավոր չէ ուժի լեզվով հարցը լուծել։

Նրա համոզմամբ՝ խնդրի լուծումը բանակի արդիականացումն է։

Մանրամասները՝ տեսանյութում։