Ալիևը մտավ ու չի կարողանում դուրս գալ պատերազմից․ սխալ են վերլուծել հայկական անցուդարձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Պատերազմը շարունակվելու է, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նպատակները լուծված չեն։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Էդգար Էլբակյանը։

«Ադրբեջանական կողմն ինչ-որ չափի տարածքային զավթումներ ունի, բայց դա չէր բուն նպատակը։ Նրանք ավելի մեծ տարածքների ակնկալիք ունեին։ Ալիևը բառացի ասում է՝ «առաջին փուլը՝ ռազմական ֆրազան, ավարտվել է, մենք թևակոխում ենք երկրորդ փուլ՝ քաղաքական լուծման փուլ» և հիմա խնդիրը դրված է՝ փորձել հայկական կողմի վրա հոգեբանական ճնշման, վախ հարուցելու, շանտաժի միջոցով հասնել մնացածին։  Սա կապիտուլյացիա է հայկական կողմերի համար և չի ընդունվում։ Հենց սա է պատճառը, որ նրանք շարունակում են խախտել հրադադարը»,- ասել է փորձագետը։

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը ջղաձգված է։
«Պատերազմի մեջից դուրս գալը դժվար է, նրանց չի բավարարում առկա վիճակը։ Ալիևը մտել ու չի կարողանում դուրս գալ պատերազմից։ Նրանք սխալ են վերլուծել հայկական անցուդարձը։ Հաշվարկել էին, որ 2018թ․-ից հետո ձրի են ստանալու ամեն ինչ։ Իշխանափոխությունից հետո սխալ հաշվարկներ են արել։ Սա դեռ 2018թ․-ին կարող էր լինել։ Այն 2016թ․-ի շարունակությունն է, նույն տարածքներն են հարվածի տակ։ 2018թ․-ին իրենց թվաց նվեր կստանան, հետո հասկացան, ընդունեցին, որ խաբված են, հասկացան, որ սխալ են հաշվարկել»,- ընդգծել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ