Թուրքիան կարող է երկխոսել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ․ Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

աշխարհ

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան հանդիսանում է այն քիչ երկրներից մեկը, որը կարող է երկխոսել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նաև հայտնել է Թուրքիայի ցանկությամ մասին՝ մարտի 11-13-ին Անթալիայում կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպում։ Անթալիայում կայանալիք ֆորումին իր մասնակցությունն արդեն հաստատել է Սերգեյ Լավրովը, Դմիտրի Կուլեբայից դեռևս տեղեկատվություն չկա։

--00--ԿԿ