Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի պաշտոնակցի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

 

տռռեգտեռգ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ռուս-ուկրաինական ճգնաժամին առնչվող վերջին զարգացումներին։ 

Չավուշօղլուն Թուրքիայի անունից գոհունակությունն է հայտնել, որ կողմերը պայմանավորվել են ստեղծել հումանիտար միջանցք, թեկուզև տարածաշրջանային մակարդակով՝ խաղաղ բնակչության տարհանման համար։

Նրա խոսքով՝ այդ միջանցքը ոչ միայն հնարավորություն կտա տարհանել քաղաքացիներին, այլև կհեշտացնի մարդասիրական օգնության ուղարկումն այդ շրջաններ։

--00--ՍԳ