Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն ավարտվել են․ հայտնի է քննարկված թեմաները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

․

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցություններն ավարտվել են: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը ՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Պոդոլյակը ներկայացրել է բանակցությունների ժամանակ քննարկված թեմաները․

• Ուկրաինան և Ռուսաստանը անցկացրել են բանակցությունների առաջին փուլը.
• Հիմնական նպատակը՝ զինադադար Ուկրաինայի տարածքում։
• Կողմերը առանձնացրել են մի շարք թեմաներ, որոնց շուրջ նախանշվել են որոշակի լուծումներ։
• Հանուն դրանց իրականացման՝ կողմերը մեկնում են մայրաքաղաքներ խորհրդակցությունների։
• Կողմերը պայմանավորվել են բանակցությունների երկրորդ փուլի շուրջ՝ որոշումների հետագա գործնական մշակմամբ։

--00--ԱՀ