Ռուսաստանը Ուկրաինային է հասցրել բանակցություններ կազմակերպելու մասին իր համաձայնությունը. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

պեսկով

Ռուսաստանն Ուկրաինային է հասցրել բանակցություններ կազմակերպելու մասին իր համաձայնությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք ուկրաինացիներին փոխանցել ենք, որպեսզի բանակցություններ կազմակերպել Մինսկում։ Այդ տեղեկությունը հասցվել է ուկրաինացիներին։ Պուտինն անմիջապես զանգել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին  և պայմանավորվել են, որ բելառուսական կողմն ամեն ինչ կանի, որպեսզի լավագույնս կազմակերպվի նաև պատվիրակությունների այցը և ապահովվի նրանց անվտանգությունը: Այդ բաղադրիչը այժմ նույնպես կարևոր է, ինչպես նաև այդ բանակցություններն անմիջականորեն անցկացնելու պայմանները։ Ռուսական կողմը ՌԴ նախագահի հանձնարարությամբ անմիջապես ձևավորել է պատվիրակությունը` Պաշտպանության նախարարության, Արտաքին գործերի նախարարության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներից»,- ասել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00--ԱՀ