Պուտինը Շոլցին տեղեկացրել է Ուկրաինայի հետ բանակցությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

․

Գերմանիայի նախարարների կաբինետից հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին տեղեկացրել է Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների երրորդ փուլը նախատեսվում է շաբաթվա վերջին:

--00--ԱՀ