Ուկրաինայում մարտական գործողությունների ավարտը բավարար չէ պատժամիջոցները չեղարկելու համար. Շոլց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

Օլաֆ Շոլց Ուկրաինա ՌԴ

Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցումը միակ պայմանը չի լինի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման համար, անհրաժեշտ է կարգավորել իրավիճակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Նա նշել է, որ պետք է կնքել  համաձայնագիր Կիևի և Մոսկվայի միջև, որը կապահովի Ուկրաինայի պաշտպանությունն ու ինքնիշխանությունը:

«Այն, ինչ մենք անում ենք, ներառում է նաև այն փաստը, որ մենք պատժամիջոցներ ենք կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ, հետևաբար՝ ճիշտ է նաև, որ ջանքեր ենք գործադրում, որպեսզի հնարավորինս շատ երկրներ միանան պատժամիջոցներին, քանի որ դա պատերազմը դադարեցնելու կարևոր գործիքներից մեկն է: Իսկ զենքի մատակարարումը և ֆինանսական օգնությունը կօգնեն Ուկրաինային, որպեսզի նա կարողանա ինքնուրույն որոշել իր ժողովրդավարական ապագան, պաշտպանի իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Եվ  ապագայում կկարողանա ունենալ մարտունակ բանակ, որը կապահովի իր անկախությունը: Ահա թե ինչ է թաքնված պատժամիջոցների հետևում»,- ասել է Օլաֆ Շոլցը։

--00--ԱՀ