Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի և ռուս այլ պաշտոնյաների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

Պուտին երեխաներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրամանագրով պատժամիջոցներ են սահմանվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի և Ռուսաստանի կառավարության գրեթե բոլոր անդամների դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պատժամիջոցներ են սահմանվել ընդհանուր 35 անձանց նկատմամբ: Պատժամիջոցների ցուցակում են նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը և Արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն։

--00--ԱՀ