Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման դեպքում ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի ղեկավարության դեմ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

փսաքի

Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման դեպքում ԱՄՆ-ի վարչակազմը կձգտի պատժամիջոցների, որոնք կհարվածեն Ռուսաստանի ղեկավարության տնտեսական շահերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 26-ին հայտարարել Է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսաքին:

«Դա կներառի, մասնավորապես, միջոցառումներ՝ ուղղված նախագահ Պուտինի, Ռուսաստանի կառավարության անդամների բիզնեսի եւ տնտեսության ոլորտի շահերի դեմ»,-ասել Է նա ճեպազրույցում: Փսաքին հիշեցրել Է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցների վրա աշխատելիս երբեք չի բացառում որեւիցե տարբերակ:

Միեւնույն ժամանակ նա ընդգծել Է, որ պատժամիջոցների մասին ոչ բոլոր գաղափարները, որոնց մասին հայտնի կդառնա ԶԼՄ-ներին, կարող են կենսագործվել «միջոցառումների նախնական փաթեթում»:

Այսպես Է նա մեկնաբանել այս շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հնչեցրած հայտարարությունը, որը վերաբերում Է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման դեպքում Պուտինի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին մտածելուն

 --00—ՄՀ