Իտալիան Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների հաջողության հույս ունի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

 

տռռեգտեռգ

Իտալիան Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջեւ բանակցությունների հաջողության հույս ունի հակամարտության կարգավորման համար: Մարտի 1-ին այդ հայտարարությամբ հանդես Է եկել Մարիո Դրագին՝ ելույթ ունենալով Իտալիայի Սենատում: Հեռարձակումը վարել Է Rai News 24 հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երեկ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունները հանդիպել են Բելառուսում՝ Ուկրաինայի հետ սահմանին: Մենք այդ բանակցությունների հաջողության հույս ունենք, թեեւ իրատեսորեն ենք գնահատում դրանց հեռանկարները»,- հայտարարել Է նա:

Դրագին նաեւ հավելել Է, որ Իտալիան պատրաստ Է դիմելու հետագա պատժամիջոնցների, եթե դրանք պահանջվեն: «Մասնավորապես, ես առաջարկել եմ ընդունել լրացուցիչ միջոցներ ռուսաստանցի օլիգարխների դեմ,- ասել Է Իտալիայի վարչապետը:- Գաղափարն այն Է, որ ստեղծվի նրանց հրապարակային միջազգային ռեեստր, որոնց ակտիվները գերազանցում են 10 միլիոն եվրոն»:

Նա նաեւ առաջարկել Է «ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի Կենտրոնական բանկի վրա եւ խնդրել Միջազգային հաշվարկային բանկին, որը գտնվում Է Շվեյցարիայում, մասնակցել պատժամիջոցներին»: Միեւնույն ժամանակ անհրաժեշտ Է բաց պահել ուղին Մոսկվայի հետ երկխոսության համար, ասել Է Իտալիայի կառավարության ղեկավարը:

Ռուս-ուկրաինական բանակցությունները տեղի են ունեցել փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, հանդիպումը տեւել Է հինգ ժամ: Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորել Է ՌԴ-ի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին:

Ավելի վաղ նա հայտարարել Է, որ Ռուսաստանի պատվիրակությունը պատրաստ Է բանակցություններ վարելու ուկրաինական կողմի հետ այնքան ժամանակ, որքան կպահանջվի համաձայնությունների հասնելու համար: Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը հույս Է հայտնել, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունները մի երկու օրից կանցկացնեն հաջորդ բանակցությունները բելառուսա-լեհական սահմանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ՍԳ