«Փուռը տալը»՝ Արեւմուտքի փեշակն է դարձել․ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

շարմազանով

1920-ին Արեւմուտքը որեւէ զինվոր չուղարկեց պաշտպանելու Հայաստանը,չնայած խոստում է ,որ տալիս էր։ Արդյունքում թուրքերը մտան Ալեքսանդրապոլ։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելել․

«2008-ին ՆԱՏՕ-ն որեւէ օգնություն չցուցաբերեց Վրաստանին:

Արդյունքում Վրաստանը կորցրեց Աբխազիան եւ Հարավային Օսեթիան։

Տարիներ շարունակ ՆԱՏՕ-ն ուկրաինացիների գլխի տակ «փափուկ բարձ»դրեց,իսկ այսօր «ձեռքերը լվացել» է։

«Փուռը տալը» ՝Արեւմուտքի փեշակն է դարձել։

Արեւմտամետության ջատագովներ,իսկ ու՞ր էր Արեւմուտքը 44-օրյա պատերազմի ժամանակ։

«Ուր»-ը չգիտեմ,բայց լուռ էր հաստատ։

Կասեք ՝բա ռուսներն ու՞ր էին ։

Ասեմ. ռուս խաղաղապահները չլինեին,թուրքն այսօր ոչ միայն Ստեփանակերտում էր լինելու,այլ նաեւ Սյունիքում ու շատ հնարավոր է Արարատյան դաշտում։

Հայաստանի պետական շահը պահանջում է նորոգել ու խորացնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Ու դա հնարավոր կլինի միայն իշխանափոխությունից հետո»,- գրել է Շարմազանովը։

--00--ԱՀ