Յա՛խք արա. նենց կուտեի մեր ազգի կեսին. էս ի՞նչ ենք անում, ա՛յ մարդ. Նիկոլայ Ծատուրյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

«Ես Սովետի կողմնակից չեմ, բայց Սովետի ժամանակ պարարտ հող կար, ու էսօրվա համեմատ Սովետը հրաշք էր, որովհետև մի կոնկրետ նպատակ կար»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀ ժողովրդական արտիստ, թատերական գործիչ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը:  

«Էս ի՞նչ այլանդակ վիճակ է ՀՀ-ում, խորհրդարանի մասին էլ չասեմ, անմակարդակ, ու սաղ օրը խոսում են, բլբլում են, արա՛, գործ արեք: Բոլորն էլ ծախված են ու սրիկա, չնայած ոմանց քոքը, որ ժամանակին կտրվեր, էսօր սենց չէին թպրտա: Ուզում եմ համաշխարհային պատերազմ լինի, որ իրար ուտեն, խփեն ու մի քիչ գոնե հանգստանան, մեզ էլ հանգիստ թողնեն»,- ասել է ռեժիսորը:

Բանախոսն անդրադարձել է նաև հասարակական-քաղաքական այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: