Բռնի գյուլլի, արա՛, հայրենիքի վրա պոկեր են խաղում, Նիկոլը մի տարով Ստալին պետք է լինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 13, 24News

Ընդդիմությունն ամեն ինչ արեց, որ մենք պատերազմում պարտվենք, որովհետև եթե հանկարծ հաղթեինք, Նիկոլի տեղը կպնդանար, իրենք այլևս չէին կարող դիմադրել: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀ ժողովրդական արտիստ, թատերական գործիչ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը:

«Ես Նիկոլին դեռ կողմ եմ, բայց եթե Նիկոլն այսպես շարունակի, դեմ եմ լինելու: Գիտես ինչ, միայն փողոցները ասֆալտապատելով չի էլի, սրանք մանր բաներ են, ծրագիր պետք է լինի, այնպիսի ծրագիր՝ որպիսին ունեն, օրինակ, մեր թշնամի ադրբեջանցին ու թուրքը։ Նրանք շատ կոնկրետ մեծ ծրագիր ունեն ու գնում են այդ ծրագրով առաջ»-, նշել է բանախոսը:

Նրա խոսքով՝ ընդդիմությունն հայրենիքի վրա պոկեր է խաղում, և այստեղ պետք է լինեն կտրուկ քայլեր ու գործողություններ:

«Դավաճանե՞լ են, բռնի գյուլլի, արա՛, մի տարով Ստալին դարձի, բայց այսպես չի՛ կարելի շարունակել»,- նշել է Ծատուրյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական կարևորության մի շարք այլ թեմաների ևս:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս