Երևանում պատերազմի ցավը չի զգացվում, ես տեսա լավ հագնված մարդկանց ու լիքը ռեստորաններ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Ռուս ռեժիսոր Յուրի Գրիմովը Հայաստան է բերել «Պատերազմ և խաղաղություն» ներկայացումը։ Պատերազմով անցած Հայաստանին այս ներկայացումը պետք է, որպեսզի հասկանա, թե ինչպես ապրի խաղաղության մեջ։ Միայն թե երկու օր Երևանում զբոսնելով՝ ռեժիսորը նկատում է, որ քաղաքում չի զգացվում պատերազմի ցավը։

«Ես տեսա երջանիկ և լավ հագնված մարդկանց, լցված սրճարաններ ու ռեստորաններ։ Մարդիկ, որոնք ապրում են կոմֆորտ-զոնայում, պատրաստ են տալ ամեն ինչ, այդ թվում և տարածքներ, միայն թե իրենց լավ լինի», - նշում է Գրիմովը «Позиция» հաղորդման ժամանակ Սերոբ Օհանյանին տված հարցազրույցում։

Պատճառը՝ ըստ «Մոդեռն» թատրոնի ղեկավարի այն է, որ մենք վերածվել ենք սպառողների սերնդի։ 

Մանրամասները՝ տեսանյութում։