Չոռ ու ցավ էիք անում, ձեր հերն եմ անիծել, բա ու՞ր էիք՝ հիմա եք հայրենիք գոռում․ Ծատուրյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

ՀՀ ժողովրդական արտիստ, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը անհանգստացած է Հայաստանի ապագայով։ Ասում է՝ ուզում եմ մեռնել, որ երկրիս վերջը չտեսնեմ։ Պրոֆեսորը հետաքրքրված չէ ներքաղաքական կյանքի գործընթացներով՝ ընդգծելով, որ իշխանություն-ընդդիմություն պայքարը մեծ վնաս է հասցնում։

Նա կարևորում է այս ժամանակահատվածում համախմբումը։ Միաժամանակ նշում է, որ երկրի ղեկավարը պետք է ավելի արմատական լինի։ «Փաշինյա՛ն, էս երկրի տերը դու ես, ժողովուրդը քեզ ա ձայն տվել՝ ինչ ուզում ես, արա։ Ի՜նչ թավիշ, ցավդ տանեմ, կյանքիդ մեռնեմ։ Ասեցիր՝ սաղին ասֆալտին կփռեմ, արա՛, ո՞նց թե չես կարում»,- ասում է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ