Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում. «Opel»-ը բախվել է ծառին, մեքենան այրվել է, կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

նկար

Փետրվարի 1-ին ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմանում Արտաշատ քաղաքի բնակիչը՝ 28-ամյա Գոռ Ստեփանյանը, իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Բերքանուշ-Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել է ծառին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ Գ. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

նկար