Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. «Citroen»-ը բախվել է սյանը, կոտրել այն և բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Screenshot_6

Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 73-ամյա Համլետ Հ.-ն իր վարած «Citroen» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում՝ «Գյումրի գարեջուր» ընկերության մոտ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել սյանը, կոտրել այն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Տարածքը սահմանազատել են պարեկները, որպեսզի հշեջները կարողանան աշխատել: Վերջիններս մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդը վթարից հետո հասցրել է ավտոմեքենայից դուրս գալ: Դեպքի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

--00—ՅՄ