Ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում․ Mersedes-ը բախվել է ծառին և գլխիվայր շրջվել․ մեքենայում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11,  24 News

․

Դեկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Mersedes մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքում Տիգրան Մեծի պողոտայից դեպի կայարանամերձ հրապարակ ընթանալիս, դեռեւս անհայտ հանգամանքներում, բախվել է ծառին եւ գլխիվայր շրջվել:

Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն Mersedes-ում հրդեհ է բռնկվել: Փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, և սահմանազատել տարածքը:

--00--ԱՀ