Բացահայտել են հանցագործության 180 դեպք, որից 17-ը՝ նախկինում կատարված

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 31,  24 News

պարեկներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 27-ից 31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 180 դեպք, որից 17-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 37, թմրամիջոցի հայտնաբերման` 31, սառը զենքի հայտնաբերման՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 15-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, բնակարանային գողության ու ընտանեկան բռնության՝ 4-ական, անձի առևանգման և ծանր վիրավորանքի՝ 3-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգության ու պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 2-ական, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, համակարգչային հանցագործության, կաշառակերության, ծեծի, փաստաթուղթ հափշտակելու, սպանության սպառնալիքի, սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելու, սեքսուալ բնույթի բռնի գործողության փորձի, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու, տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության կամ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու ու պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու և դրա հետևանքները չվերացնելու, ինչպես և ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելու և անօրինական կառույցները չքանդելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 14 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 11, բնակարանային գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու՝ 2, և սպանության 1 դեպք։
Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար. 2 մարդ զոհվել է, 58-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

--00—ՄՀ