ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Հոկտեմբերի 4-ից 11-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 882 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 184 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 91, առանց վարորդական վկայականի՝ 139 անձ։ 103 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 6-ը՝ առանց համարանիշերի, 9-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 1-ը՝ փոխարինված համարանիշերով, 233-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։
Բացի դրանից՝ պարեկները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 34 անձի և հայտնաբերել 2 հետախուզվողի։
Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։
--00—ԼՄ