Ղազախստանը կասեցրել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

նկար

Ղազախստանը կասեցրել է օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր՝ կապված արտակարգ դրության հետ: Այդ մասին գրում է «Ռիա Նովոստին»:

Հիշեցնենք, որ Ղազախստանում հայտարարվել է արտակարգ դրություն, բախումներն ուժայինների և քաղաքացիների միջև շարունավում են, երկու կողմից էլ կան զոհեր: Ղազախստանի ղեկավարությունը դիմել է ՀԱՊԿ-ին՝ կառույցի հավաքական զորախմբի աջակցությունը խնդրելու: Հայկական կողմը մոտ 70 զինվորականի է ուղարկել Ղազախստան ՀԱՊԿ առաքելության շրջանակում:

--00—ԼՄ