ՀԱՄԱՍ-ն օտարերկրյա շուրջ 600 քաղաքացիների նոյեմբերի 8-ին թույլ է տվել հեռանալ Գազայից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

1123742

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժումը հրապարակել է ավելի քան 600 օտարերկրյա քաղաքացիների և երկքաղաքացիություն ունեցող պաղեստինցիների ցուցակները, որոնք նոյեմբերի 8-ին կարող են հեռանալ Գազայի հատվածից «Ռաֆահ» հսկիչ անցակետով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Նշվում է, որ ցուցակում ներառված են Գերմանիայի, Կանադայի, Ռումինիայի, Ուկրաինայի և Ֆիլիպինների քաղաքացիներ։ ՀԱՄԱՍ-ի հրապարակած ցուցակներում կա նաև Միացյալ Նահանգների շուրջ 100 քաղաքացի։

Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ նոյեմբերի 8-ի ցուցակում չկան։

«Ռաֆահ» հսկիչ անցակետն այժմ Գազայի հատված մտնելու և այնտեղից դուրս գալու միակ ճանապարհն է։ Այն քաղաքացիական անձանց համար վերաբացվել է նոյեմբերի 1-ին։ Անցակետով թույլ է տրվում դուրս գալ օտարերկրացիներին և որոշ ծանր վիրավորված պաղեստինցիների։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի անակնկալ հարձակումից հետո իսրայելական կողմն ունի 1400 զոհ։ Շուրջ 240 մարդ գերի է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից։ Իսրայելի գնդակոծությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 10 000-ը։ Ըստ Գազայի առողջապահական իշխանությունների՝ նրանց 40 %-ը երեխաներ են։

--00—ՅՄ