Միջուկային հարվածը տարբերակներից մեկն է. իսրայելցի նախարարի հայտարարությունը և ՀԱՄԱՍ-ի պատասխանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

հա

Իսրայելցի նախարար Ամիչայ Էլիահուն հայտարարել է, որ Գազայի հատվածի վրա ատոմային ռումբի նետումը հակամարտության շարունակություններից մեկն է:
 
Երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է Գազայի հատվածի վրա միջուկային հարված հասցնելու հնարավորության մասին նախարարի հայտարարությունները և նրան անժամանակ հեռացրել կառավարության նիստերից։ 
 
▫️Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը պատասխանել է հայտարարությանը՝ նշելով, որ այդ հայտարարությունն արտացոլում է Իսրայելի առաջնորդների կողմից պաղեստինյան ժողովրդի դեմ իրականացվող ահաբեկչությունը։

 

 --00—ԱՊ