Գազայի հատվածի Ալ-Ահլի հիվանդանոցի գնդակոծության հետևանքով զոհվել է 471 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

գ

Գազայի հատվածի Ալ-Ահլի հիվանդանոցի գնդակոծության հետևանքով զոհվել է 471 մարդ։ Այս մասին հաղորդում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։

Նշենք, որ հոկտեմբերի 17-ին ռմբակոծվել է Գազայի կենտրոնում գտնվող հիվանդանոցը, որի հետևանքով բոլոր զոհվածները խաղաղ բնակիչներ էին, ինչի մասին հաղորդում են Պաղեստինի առողջապահության նախարարության ներկայացուցչները։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը և Իսրայելը տեղի ունեցածի համար մեղադրել են մեկը մյուսին։

ՀԱՄԱՍ-ը ալ-Ահլի հիվանդանոցում որոտացած պայթյունն անվանել է «սարսափելի կոտորած»՝ նշելով, որ այն տեղի է ունեցել իսրայելական հարվածի հետևանքով։

 

--00—ԱՊ