Ղազախստանից հունիսի 13-ի լույս 14-ի գիշերն Ակտաու-Երևան չարտերային չվերթ կլինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 11, 24News

ինքնաթիռ

Ղազախստանից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը կկայանա Ակտաու-Երևան չարտերային չվերթը: Այդ մասին հայտնում է Ղազախստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից:

«Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ պաշտոնապես հաստատվել է Ակտաու-Երևան «SCAT» ավիաընկերության DV 5039 չարտերային չվերթը (կոմերցիոն հիմունքներով), որը կայանալու է հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը ժամը 00:40-ին։ Մնացած անհրաժեշտ մանրամասների (տոմսի գին, այն գնելու հնարավորություն և այլն) մասին տեղեկատվությունն ստանալուն պես ՀՀ դեսպանությունը լրացուցիչ կհայտնի»,- նշված է հայտարարությում:

Նշեք, որ Ղազախստանից Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները 14 օր կմնան ինքնամեկուսացման մեջ, որի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն: ՀՀ դեսպանության կողմից քաղաքացիներին կտրամադրվի ծանուցագիր, որն անհրաժեշտ կլինի ներկայացնել ՀՀ սահմանը հատելիս։

Հայաստան մեկնել պատրաստվող անձինք պետք է մեկնելու իրենց ցանկության մասին նախապես հայտնեն Ղազախստանում ՀՀ դեսպանություն՝ իրենց կողմից նախանշված ինքնամեկուսացման վայրեր տեղափոխումն օպերատիվ կերպով կազմակերպելու և իրականացնելու նպատակով:

Անհրաժեշտ տվյալները (ԱԱՀ, անձնագրի, ծննդյան, կոնտակտային տվյալներ, ինքնամեկուսացման հասցե, հանձնվող ուղեբեռի քանակ, կտոր) կարելի է ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեին ([email protected]) կամ ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հեռախոսահամարին (+77782291881) WhatsApp հավելվածի օգնությամբ։

--0—LՄ