Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների ներդրած ավանդներն աճել են ավելի քան 96 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

մարտին-գալստյան-martin-galstyan-822x548

Հայաստանում 2022 թվականի արդյունքում ավանդներն աճել են մոտ 43 տոկոսով, նախորդ տարի աճի բարձր տեմպ են ունեցել ոչ ռեզիդենտների ավանդները՝ տարեվերջի դրությամբ կազմելով 1 մլրդ 287 մլն դրամ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն:

«Ավանդներն աճել են մոտ 43 տոկոսի չափով, որից՝ ռեզիդենտների ավանդների աճը կազմել է 29.4 տոկոս, ոչ ռեզիդենտների ավանդների աճը՝  96.3 տոկոս»,-ասաց Գալստյանը:

Ռեզիդենտների ավանդներին անդրադառնալով՝ նա նշեց, որ պաշարային ցուցանիշը 2022 թ դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 մլրդ 370 մլն դրամ, իսկ ոչ ռեզիդենտներինը՝ 1 մլրդ 287 մլն դրամ: «Հիմնականում աճի բարձր տեմպ ունեցել են ոչ ռեզիդենտների ավանդները»,-ասաց ԿԲ նախագահը:

Նախորդ տարվա ընթացքում աճել է նաև վարկավորումը:  ԿԲ նախագահի խոսքով՝ փոխարժեքի էֆեկտը հանած՝ շուրջ 15 տոկոսի չափով: Հիմնական աճը տեղի է ունեցել ռեզիդենտների վարկերի հաշվին:

--00—ՅՄ