Հայտնաբերվել են Հայաստանում անվավեր փաստաթղթերով բնակվող շուրջ 3 տասնյակ օտարերկրյա քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Փետրվարի 23-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժինը կազմակերպել էր հերթական հատուկ միջոցառումը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Այն իրականացվեց ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների հետ։ Արդյունքում՝ ստուգայցեր կատարվեցին Վաղարշապատի բաժնի սպասարկման տարածքում գործող մի քանի հյուրանոցում։

Արդյունքում՝ հայտնաբերվել ու անձնագրային և վիզաների վարչություն են ներկայացվել Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող շուրջ 3 տասնյակ օտարերկրյա քաղաքացիներ։ Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Նմանատիպ միջոցառումները շարունակական են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ