Երկրում արյան բավարար պաշար կա, խստիվ հաշվառում ենք իրականացնում. առողջապահության նախարար 

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17,  24 News

Արյան պաշարների հետ կապված Հայաստանում խնդիր չկա, անցկացվում է խստիվ հաշվառում։ Այս մասին խորհրդարանում չորեքշաբթի տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ արյան դոնորների հավաքագրումն ընթացիկ գործընթաց է։ 

«Առողջապահության նախարարության մեր թիմն իմ տեղակալի գլխավորությամբ երեկ եղել է Սյունիքում և Վայոց ձորում։ Ե՛վ Կապանի, և՛ Գորիսի բժշկական կենտրոնները կունենան հավելյալ ամենագնաց շտապօգնության մեքենաներ», - ասել է նա՝ հավելելով, որ երեկ ադրբեջանական սադրանքների հետևանքով վիրավորների թիվը պետք է ճշտել պաշտպանության նախարարությունից։

--00—ՄՀ