«Արարատի» ֆուտբոլիստներն ու աշխատակազմի անդամները արյուն կհանձնեն` oգնելով մարտիկներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

սպորտ

«Արարատ» ֆուտբոլային ակումբը մշտական կապի մեջ է արցախյան կազմակերպությունների հետ և մոտ օրերս առաջնագիծ կուղարկի անհրաժեշտ պարենային, տնտեսական և բժշկական ապրանքներ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Բացի այդ «Արարատի» ֆուտբոլիստներն ու աշխատակազմի անդամները արյուն կհանձնեն՝ օգնելով առաջնագծի մարտիկներին։

«Արարատն» արդեն կապ է հաստատել պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական ինստիտուտի հետ և առաջիկա օրերին ըստ անհրաժեշտության, արյան դոնոր հանդիսանալու իրավունք ունեցող ֆուտբոլիստներն ու աշխատակիցները արյուն կհանձնեն։

--0--ԿԿ