Երազանքի հետևից. Զինվորի տունը նոր շարք է սկսել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

պար

Զինվորի տունը նոր շարք է սկսել: Այս մասին հայտնում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը:

«Շարքը տղաների կամքի ուժի, երազանքների հետևից գնալու, պայքարելու մասին է: Մեր տղաները պատերազմից հետո էլ ամեն օր պայքարում են կյանքի համար: Եվ շարունակում են ամեն օր հաղթել:

Այս պարը Զինվորի տան կամավոր Հելեն Առաքելյանի գաղափարն է: Տասը ամիս առաջ Հելենը ԱՄՆ-ից եկել է Հայաստան և մինչև օրս տղաների կողքին է:

Իսկ հոլովակը մի մեծ թիմի աշխատանք է, որը շարունակական է լինելու: Պարբերաբար կներկայացնենք մեր տղաների մշակութային, սպորտային և այլ հաղթանակներ, ինչի հետևում կանգնած է Զինվորի տունը:

Իսկ մի քանի ժամ անց սպասեք այս հոլովակի մեկ այլ տարբերակին, որի միջոցով կծանոթանաք այս տղաների հետ… այն տղաների, ում համար սայլակը, լսողության խնդիրը, ֆիզիկական սահմանափակումները խոչընդոտ չեն պարելու, մեծ երազանքների հետևից գնալու համար»,- տեղեկացնում է կենտրոնը:

--00--ԱԹ