Ծնունդ՝ Զինվորի տանը. Արցախում վիրավորում ստացած Սուրենը դարձավ 21 տարեկան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Առողջապահության նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Զինվորի տնից և կից գրառում արել.

«Ծնունդդ շնորհավոր, Հերո՛ս:

Հպարտ ու շնորհակալ ենք...

Սուրենն իր 21-ամյակը նշեց Զինվորի տանը Հերոսների հետ, խոստացավ՝ ապաքինվելու է շատ շուտ. նպատակներ ունի, որոնք պետք է իրագործի պարտադիր»։

--00—ԼՄ