Ադրբեջանում համաներում կշնորհվի շուրջ 16 հազար դատապարտյալի

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5,  24 News

բադրջան

Ադրբեջանի խորհրդարանի այսօրվա նիստում քննարկվել է նախագահ Իլհամ Ալիևի ստորագրությամբ խորհրդարան ներկայացված համաներման մասին որոշման նախագիծը։

Խորհրդարանը քննարկումից հետո ընդունել է նախագիծը․ գրել է 1lurer.am-ը։

Նշենք, որ նախագծի համաձայն շուրջ 16 հազար դատապարտյալի համաներում կշնորհվի: Համաներումը կտարածվի մի քանի խմբերի անձանց վրա, որոնց մեծ մասը ինչ-որ կերպ առնչվում են Արցախյան հակամարտությանը:

Համաներման վերաբերյալ որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 8-ին: Այն Ադրբեջանի պատմության մեջ ամենազանգվածային համաներումն է։

--00—ՄՀ