Բանակից խուսափած ու 27 տարին լրացած քաղաքացիները կհամաներվեն, սա քաղաքական որոշում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News 

Բանակից խուսափած ու 27 տարին լրացած քաղաքացիները կհամաներվեն, սա քաղաքական որոշում է։ Այս մասին կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր բանակում բարեփոխումների խորը և բովանդակային գործընթաց է սկսվել, ճիշտ ենք համարում այսպիսի քաղաքական որոշման կայացումը։ Օրենք ընդունելու գաղափարը վաղուց էր քննարկվում, վիճահարույց թեմա է եղել միշտ»,- ասաց նա։

Փաշինյանը հիշեցրեց, որ ժամկետային զինծառայությունից խուսափածների վերաբերյալ հոդվածի վրա երբեք համաներում չի կիրառվել․

«Թվում է, որ սա ամենաանպատեհ ժամանականաշրջանն է 44-օրյա պատերազմից հետո, ժամկետային զինծառայությունից խուսափած անձանց նկատմամաբ համաներում կիրառելու համար։  Մեզ համար սա հնարավորթյուն է ինչ որ մի կետ ֆիքսելու և առաջ գնալու»

Փաշինյանը նշեց, որ կա տխուր վիճակագրություն՝ ՀՀ-ում իրավապահ մարմինների կողմից հետախուզվող անձնաց ճնշող մեծամասնությունը՝ 90 և ավելի տոկոսը  զինծառայությունից խուսափածներն են։

--00—ՄՀ